News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 03
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է առաջիկայում հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: Միայն թե հստակ չէ՝ ինչ կարգավիճակով են նրան կանչելու հարցաքննության:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քնչական կոմիտեի լրատվական բաժին, որտեղից բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց տվյալները, նախաքննության գաղտնիությունից ելնելով, հրապարակման ենթակա չեն: Տիգրան Արզաքանցյանը քրեական գործով դեռեւս չի հարցաքննվել»:

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ընկերություններից մեկի նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2009 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարտավոր լինելով գործել ընկերության շահերի շրջանակներում, իր լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ:

Մեր տեղեկություններով՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենը ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եղբայրն է, որին մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Եվ, ահա, այս գործով էլ Տիգրան Արզաքանցյանին կանչելու են հարցաքննության: Փորձեցինք խոսել Տիգրան Արզաքանցյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա անտեսանելի մարտահրավեր է եւ շատ ավելի վտանգավոր, քան Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված հարեւանները. Վանեցյան
Փաշինյանի կողմից ավերված ցանկացած ոլորտ հնարավոր է վերականգնել ճիշտ մարդկանց առկայությամբ…
Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում. պատգամավոր
Բացառիկ ցինիզմ է պետք սեփական ապիկարության ու անտաղանդության պատճառով մարդկանց ողբերգության հասցնելուց հետո...
«Ժողովուրդ». Հայկ Մարությանի դերասան ընկերը Դավիթ Խաժակյանից 3 մլն դրամ է պահանջում
Նշենք, որ Մելոյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, վերջինիս հետ նկարահանվել է «Կարգին սերիալ»-ում...
«Ժողովուրդ». Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել»
Դրան զուգահեռ վերջինիս համարում են նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու...
«Փաստ». Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին. հատուկ հանձնարարություն է իջեցվել՝ իրականացնել հստակ սելեկցիա
Մեր ունեցած տեղեկության համաձայն՝ գործող իշխանությունն առանձնահատուկ «հետաքրքրվածություն» ունի դպրոցների տնօրենների նկատմամբ...
«Հրապարակ». Քննիչը վերցրել է Նորայր Դավիդյանի անձնագիրը
Առողջապահության նախկին նախարարը՝ որպես առողջապահության նախկին կազմակերպիչ...