News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել կեցվածք ընդունող ձնե մարդու՝ յետիի (առասպելական մարդանման էակ, որը բնակվում է բարձրլեռնային կամ անտառային շրջաններում) լուսանկարներով առանձնատուն: Տունը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Ֆելթոն փոքր քաղաքում, որտեղ իբր յետին ապրում է, հայտնում է Insider-ը:

Ամերիկյան անշարժ գույքի Zillow առցանց բազայում հրապարակված հայտարարությունից հետեւում է, որ տան մակերեսը կազմում է գրեթե 174 քառակուսի մետր: Ունի 5 ննջասենյակ եւ 3 լոգասենյակ: Մեծ համայնապատկերային պատուհանների շնորհիվ սենյակները լուսավոր են: Ծածկապատշգամբը հարմարավետություն է պարգեւում: Անշարժ գույքն արժե 999 հազար դոլար:

Գնորդների ուշադրությունը գրավելու համար, ռիելթոր Դանիել Օսթերը ստեղծել է ձնե մարդով գովազդ: Օսթերի խոսքով՝ բնակարանի գնումը յուրատեսակ արկած է, որտեղ պետք է նաեւ հաճելի անակնկալներ լինեն:

Գովազդի նպատակը կայքի այցելուների տրամադրությունը բարձրացնելն է եւ նրանց ստիպել փոխանցել հետաքրքիր հրապարակումը: Լուսանկարներում յետին զբաղվում է յոգայով, ջեռոցից հանում է նոր թխված կարկանդակը, ժամանակն անցկացնում է բազմոցի վրա ընթերցանությամբ. մի խոսքով՝ վարում է սովորական մարդու կենսակերպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ