News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Տարիներ շարունակ ես ու իմ կուսակցությունը՝ «Հանրապետությունը», ԵԿՄ-ն պաշտպանել ենք բորենիներից ու մնացած բաներից: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լուսյ» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տրամադրելու հարցը ավագանու նիստից հանելու առաջարկին, որը հնրեցրել էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը:

«Բարեբախտաբար ՔՊ-ն այսօր իշխանություն է եւ Սասուն Միքայելյանն էլ այդ կուսակցության վերջին անդամը չէ: Այն, ինչ այս պահին ասվեց, դա դուք պետք է փակ դռների հետեւում ԵԿՄ նախագահ, կամանդիր Սասուն Միքայելյանի հետ քննարկած լինեիք եւ ոչ թե գայիք այստեղ:

Ինձ համար պատիվ է ԵԿՄ-ի այս նախագծին քվեարկելը: Առաջ կռիվ էիք տալիս ԵԿՄ-ի համար, որովհետեւ նախագահը եսիմ ով էր, հիմա ձեր քաղաքական թիմի ղեկավարն է, չեմ հասկանում, ինչի՞ համար եք կռիվ տալիս: Այդ գրասենյակները ապրիլյանի ժամանակ փոքր զինկոմիսարիատների դեր տարան եւ ավելի օպերատիվ հավաքվեցին ԵԿՄ-ի տղաները եւ գնացին սահման»,-հայտարարեց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը եւս դեմ արտահայտվեց այդ հարցն օրակարգից հանելուն: Նա դրեց առաջարկությունը քվեարկության. Հարցը օրակարգից հանելուն կողմ քվեարկեց ավագանու 17 անդամ, 28-ը դեմ էր, առաջարկը չընդունվեց:

Տպել
Ամենաշատ