News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահական ներուժի զարգացումը հատուկ ուշադրություն է պահանջում, դա կազմակերպության ուժերին թույլ կտա մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը վիդեոկոնֆերանսի ձեւաչափով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հատուկ ուշադրություն է պահանջում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի զարգացման խնդիրը: Այսօր մենք կշարունակենք քննարկել կազմակերպչական խնդիրները լուծելու եւ իրավական դաշտի կատարելագործման ուղիները: Հուսով եմ, որ դա ՀԱՊԿ ստորաբաժանումներին թույլ կտա մասնակցել խաղաղապահ գործողություններին ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասել է Լավրովը:

«Մենք կարեւոր ենք համարում ՀԱՊԿ ձեւաչափով կանոնավոր երկխոսություն պահպանումը եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության հարցերի ողջ սպեկտրի շուրջ՝ դաշնակիցների մոտեցումների համակարգման համար»,- հավելել է նա:

ՀԱՊԿ-ում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ