News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Իշխանությունը ձախողել է գրեթե բոլոր ոլորտներում, բայց ժողովրդից 5 տարվա մանդատ ունի ստացած եւ պետք է իր տված խոստումները կատարի: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ասել, որ չստացվեց խոստումները կատարել, դե մենք գնացինք, դա արդար չի: Իրենք պետք է կատարեն խոստումները: Մենք դրա համար ենք այստեղ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարություն ձեւավորելու առաջարկին, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կա, որ այս մեծամասնության հետ պատրաստ է կառավարությունում աշխատել. ես ինքս չեմ պատրաստվում, դա ապակառուցողական առաջարկ է»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ