News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ծարավ Աղբյուր թաղամասում «Գազպրոմը» կառուցել է եւ մանկապարտեզ, եւ դպրոց բիզնես նպատակներով, որոնք ուղղակի հասանելի չեն բնակչության համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիտում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

«Ամսական 140 հազար դրամ մանկապարտեզի վարձն է եւ 160 հազար դրամ՝ դպրոցինը: Այդ նորակառույց թաղամասում 10 հազար բնակչություն կա, բայց երեխաները մանկապարտեզ գնալու հնարավորություն չունեն:

Ընդ որում, դա քաղաքագիտական նորմերի խախտում է, որովհետեւ առնվազն 500 մետրի վրա պետք է լինեն մանկապարտեզ ու դպրոց»,-ասաց նա:

ԲՀԿ անդամը հավելեց, որ վերջերս այդ տարածքում մի քաղաքացի իր տարածքը վաճառել է մեկ այլ քաղաքացու, որտեղ վերջինս պատրաստվում է կառուցել բարձրահարկ շենք. «Կարծում եմ՝ պետք է գերակա շահ ճանաչել այդ տարածքը, գնել քաղաքացուց ու կառուցել դպրոց կամ մանկապարտեզ: Պատկերացրեք, որ բնակիչները հիփոթեքային վարկերի տակ կքված, իրենց երեխաներին 140-160 հազարով պետք է մանկապարտեզ ու դպրոց տանեն»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ