News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


7-րդ գումարման Ազգային ժողովը շատ հետաքրքիր, խայտաբղետ, շատ տարբեր մարդկանցով լեցուն ԱԺ է եւ ինչպես շատ հաճախ իմ ծննդավայրում ավելի ավագ տարիքով մարդիկ անվանում են՝ ինչ ջուռի մարդ ասես կա։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Եթե ԱԺ պատգամավորը գալիս է ամբիոնի մոտ եւ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում, ինչ միջազգային հարթակներում կարող է հետեւանք հանդիսանալ մեր միջազգային վարկանիշի նվազման կամ հասարակության լայն խավերի մոտ ապատեղեկատվության տարածման համար, կարծում եմ, որ տվյալ մարդը անպայման պետք է կրի պատասխանատվություն։ Այս պահին, որեւէ գործուն մեխանիզմ չկա, բայց ես կարծում եմ, որ ԱԺ պատգամավորի այս ամբիոնից հնչեցված խոսքի պատասխանատվության մեխանիզմի ներդրումը շատ կարեւոր է»,- ասաց պատգամավորը։

Հակոբյանը առաջարկեց եմ մեխանիզմ մտածել, որպեսզի մարդու խոսքի հետեւանքով առաջացած երեւույթների պատասխանատվությունը որոշակիորեն կրի տվյալ անձը․ «Մենք ունենք գործընկեր, որը տարբեր հոգեխանգարմունքի իրավիճակներում գտնվելով՝ սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտություններ է հնչեցնում մեկ այլ գործչի հանդեպ եւ այս ամեն ինչը մնում է անպատասխան։ Եթե մենք չգտնենք հնարավորություն նման անպատասխանատու պահվածքը կանխելու համար, պետք է պատասխանատվության ենթարկենք ամբողջ քաղաքական թիմին, որովհետեւ չի կարելի մարդուն իր գործունեության համար ակնհայտ վիրավորանք հասցնել, հետո շրջել այնպես, ասես ոչինչ չի եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ