News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի թիվ 5/7 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչ, 60-ամյա Տիգրան Առաքեյանի վարած Opel մակնիշի 36 ՏC 163 համարանիշի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 29-ամյա Ռաֆիկ Գևորգյանի վարած Porsche Cayenne մակնիշի 20 ԼՕ 011 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Հարությունյանի վարած Porsche Cayenne մակնիշի 18 RR 080 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Տ. Առաքելյանն ու Ռ. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ և 3-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատարներ Լյուդվիգ Ղանդիլյանի և Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Բախման հետևանքով էլ Porsche Cayenne-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և տապալել մայթեզրին տեղադրված ծաղկամաններն ու հայտնվել մայթին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Տ. Առաքելյանը նախկինում եղել է 4 անգամ դատապարտված, իսկ Կ. Հարությունյանը աշխատում է Գյումրիում գործող «Ֆլորենս» ռեստորանային համալիրի տնօրեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Cayenne 18 RR 080 համարանիշի ավտոմեքենան եղել է կայանված և ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Ռ. Գևորգյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ