News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից ստացված փաստաթղթերը՝  2013-2019թթ. ընթացքում «Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ում շահագործվող ավտոմեքենաների վառելիքի ծախսման վերաբերյալ, ինչի կապակցությամբ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել եւ ստացվել նաեւ նշված ՊՈԱԿ-ից:

Ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերեւույթ պաշտոնեական չարաշահումներ, որոնք դրսեւորվել են 2013-2019թթ․«Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից ուղեթերթերում մեքենաների կատարած վազքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ եւ գրառումներ մտցնելու, դրանց հիման վրա յուրացման եւ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միջոցով:

Մասնավորապես՝  ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի շահագործմանը վերաբերող  ուղեթերթերի եւ տեխնիկական զննման հաշիվ-ապրանքագրերի համադրությամբ պարզվել է, որ 2013թ. հունիս-հոկտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով  ավտոմեքենայի վազքն ավել է ներկայացվել 5531 կմ-ով, որի համար դուրս է գրվել շուրջ 660 լիտր բենզին։

 Կամ՝ 2013թ. նոյեմբերից մինչեւ 2018թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ուղեթերթերի եւ  ՊՈԱԿ-ի հանձնաժողովի կողմից կազմված՝ նշված ավտոմեքենայի անվադողերի մաշվածության վերաբերյալ ակտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ ընթացքում ավել է ցույց տրվել շուրջ 44000 կմ վազք, որի համար դուրս է գրվել 5280 լիտր բենզին։ 

Պարզվել է նաեւ, որ չնայած ավտոմեքենայի վառելիքի ծախսի բազային նորմաները 100 կմ վազքի համար կազմում է 12լ. բենզին, սակայն, 2013-2019թթ ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենային հատկացվել է սահմանված չափից շուրջ 6000լ ավելի բենզին։  

2013-2020թթ․ ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռքբերված 37300լ բենզինից 13980լ-ն հատկացվել է ինստիտուտի կողմից անհատույց օգտագործվող՝ ինստիտուտի տնօրենի հորը պականող մեքենայի շահագործման համար։ Սակայն այդ մեքենայի շահագործման համար լրացված ուղեթերթերում բացակայում են պարտադիր նշման ենթակա՝ ավտոմեքենայի վազքի ցուցիչի, մեկնելու եւ նշանակման կոնկրետ վայրերի տվյալները, ինչը առերեւույթ վկայում է, որ շահագործման համար հատկացված 13980լ՝ բենզինի ծախսը հիմնավորված չէ։

Ընդհանուր առմամբ նշված գործողությունների արդյունքում ենթադրաբար հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 9․750․000 ՀՀ դրամ արժողությամբ 25920 լիտր բենզին։

Նկատի ունենալով, որ առկա են պաշտոնատար անձանց կողմից շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, ինչպես նաեւ  պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերեւույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ, 179-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ