News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը չի զարմացնում Ադրբեջանում հակահայկական քարոզչության զանազան դրսեւորումները: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, թե ինչպես է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում միջազգային մամուլում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական հոդվածներին:

Ըստ նախարարի` նմանատիպ հակահայկական հոդվածներ շատ կան, եւ դրանք ավելի շատ կլինեն:

«Սա է իրականությունը: Զարմանալու բան չկա: Մենք ամեն օր բախվում ենք այս ամենի հետ եւ տարբեր ձեւաչափերով: Այս գործընթացը հիմա չի սկսվել եւ վաղը չի ավարտվի: Սա իրականություն է, ու սա այն է, ինչ մենք ունենք երկար տարիներ»,- շեշտեց Մնացականյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ