News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Դուք նույնպես երկար տարիներ եղել եք ընդդիմություն եւ լսելով այդ խոսքերը ակամա հիշեցի, որ քիչ առաջ նույն այս ամբիոնից դուք ասացիք՝ յուրաքանչյուր մարդ դիմացինի մասին մտածում է իր փչացածության աստիճանով։  Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝   Գեւորգ Գորգիսյանին ուղղված հարցին՝  կարող է՞ սկսել են ատկատներ տալ ընդդիմությանը։

«Ուզում եմ ասել, որ շատ դեպքեր կան, որոնցից մի մասի վերաբերյալ էս ամբիոնից խոսեցի, ես էդ մարդկանց մասին մտածում եմ իրենց փչացածության աստիճանին համապատասխան եւ դուք իմ ասածը սխալ ընկալեցիք, իրավիճակին վերաբերվում եմ այդպես, երբ որ կարող է որեւէ մեկն այստեղից ակնարկ անել, որ, օրինակ, ես կոռուպցիայի հետ որեւէ առնչություն կարող եմ ունենալ։ Ես ամենակոշտ ձեւով եմ հակազդում եւ այդպես մտածողների վերաբերյալ կարող եմ մտածել իրենց իսկ փչացածության աստիճանին համապատասխան։ Ոչ թե նրա համար, որ ես հրեշտակ եմ, այլ որովհետեւ ես այս կարգավիճակում հայտնվելու պատմություն ունեմ եւ որեւէ մեկին թույլ չեմ տա կասկածի տակ դնել  այդ պատմությունը, լինի ընդիմություն, իշխանություն, նախկին, թե ներկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորն էլ օրինակ բերեց այդ հայտարարության վերաբերյալ, Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես գտնում եմ, որ ուղակիորեն չի կարելի մարդկանց մատնանշել, եթե կան դեպքեր, խնդրում եմ բարձրաձայնեք, եթե չկան, ապա մեզ օրինակ մի բերեք տվյալ պարագայում»։

Վարչապետն արձագանքեց պատգամավորի այս հայտարարությանը․  «Կներեք, եթե ձեր խմբակցությունը մեզ հարցնում է՝ կարո՞ղ է դուք ատկատ եք վերցնում, կարո՞ղ է դուք կոռումպացված եք, մենք էլ ասում ենք, կարող է դո՞ւք եք կոռումպացված։ Այդ ո՞նց է, ձեզ կարելի է հարց տալ, մեզ ոչ։  Ձեր պատգամավորն ասում է՝ ձեր բարեկամի ընտանիքի անդամը կեղծիքի մեջ ներգրավված է, ես էլ ասում եմ՝ կարող է՞ պարզվի՝ ձեր ընտանիքի անդամն է կեղծիքի մեջ ներգրավված, կարո՞ղ է պարզվի՝ մի հատ էլ հետախուզվում է։ Այսինքն, ձեզ կարելի է ինչ ասես ասել, եւ մտածում եք հակադարձում չեք ստանալու։ Դուք ասում եք՝ դուք երբ որ ընդիմություն եք եղել․․․ Ես երբ ընդիմություն եմ եղել, իշխանությունն է ատկատ վերցրել, հիմա հարցս հռետորական հետեւյալն ՝ կարո՞ղ է, որ հիմա իշխանությունն ատկատ չի վերցնում, ընդիմությունն է սկսել վերցնել, հարցս հռետորական է, եթե պատասխան ունեք, պատասխանեք։ Բա ո՞ն ց է, որ դուք ասում եք՝ ճի՞շտ է, որ մաքսանենգություն եք անում, դե պատասխանեք, դե հերքեք, դուք գնացեք հերքեք, կարող ա՞ ատկատ եք վերցնում, կարող ա՞  ընդհանրապես էդ ծխախոտների մաքսանենգությունից փայ ունեք, բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են, դե գնացեք հերքեք։ Ձեզ թվում է, որ կարող եք մեզ անընդհատ դնել մի վիճակի մեջ, որ մենք, ինչ որ բան հերքենք, դուք այդպես ապահովագրվա՞ծ եք, հիմա սրանից հետք դուք եք հերքելու ամեն ինչ, դե գնացեք հերքեք, տեսնեմ ոնց եք հերքում»:

Տպել
Ամենաշատ