News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարանք ժամը մեկ հանրաքվե անել, մենք վստահության ոչ մի խնդիր չունենք», երեկ Ազգային ժողովում ասել է «իմքայլական» Ալեն Սիմոնյանը: Այս ձեւակերպումը, առավել եւս այս նախադասությունն արտաբերելու տոնը լավագույնս է բնութագրում այսօրվա իշխանություններին: Ու խնդիրը նույնիսկ այն չէ, թե նման պնդման քանի տոկոսն է գոնե մի քիչ մոտ իրականությանը: 

Ցանկացած իշխանություն պարբերաբար նման հայտարարություններ արել ու անում է որոշակի PR էֆեկտ ապահովելու, հատկապես թիմին կուռ պահելու նպատակով: Սակայն շատ ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին: 

Հենց այս կետից են նաեւ սկսվում իրականությունից կտրվելու գործընթացը, մեծամտության եւ անսխալականության բարդույթները: Դրանից ելնելով էլ նույն այդ իշխանությունը սրընթաց կորցնում է իր վարկանիշն ու վստահության պաշարը:

 Ցավոք, այսօրվա իշխանություններն այդ ճանապարհին են, ու այդ մասին են վկայում բազմաթիվ երեւույթներ, այդ թվում՝ ընդդիմախոսների հետ շփվելու ոճն ու բառապաշարը, հասարակության նկատմամբ «մուննաթը» տարբեր թեմաների հետ կապված, ամեն ինչում բոլորին մեղադրելու մոլուցքը (բնականաբար, իրենցից բացի):

 Այդ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարն ամբողջովին տապալած, սակայն իր միակ սխալը հանրությանը չափից ավելի վստահելը համարող, օրումեջ տեսակետ փոխող իշխանությունը առկա վիճակի հաղթահարման, տնտեսական ահագնացող ճգնաժամի դեմն առնելու մասին մտածելու փոխարեն շարունակում է պնդել, թե ամեն ինչ վատ է, քանի որ ՍԴ գործող դատավորներին չեն կարողացել փոխել, ուստի նոր օրենքներ են պետք, նոր կարգավորումներ են պետք: Մեծամասնություն ենք՝ ինչ ուզենք, կանենք:

 Կարեւորը մենք ենք ու... մեր նեղ քաղաքական շահերը: Ահա ամբողջ տրամաբանությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ