News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 03
USD
483.36
EUR
545.47
RUB
6.88
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ազգային տոնի կապակ¬ցությամբ։

Իմ անկեղծ ցանկությունն ու հանձնառությունն եմ հայտնում խորացնելու մեր ժողովուրդներին միմյանց կապող և ավելի քան 1400 տարվա ավանդույթներ ունեցող բարեկամությունը։ Դրա լավագույն միջոցը մեր երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության անխափան զարգացումն ու ընդլայնումն է։ Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում Հայաստանի Հանրապետության նորաբաց դեսպանությունն իր գործունեությամբ նոր լիցք և որակ կհաղորդի այդ համագործակցությանը։

Խորապես տպավորված եմ քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների ուղիով առաջ շարժվելու՝ անձամբ Ձեր և Եթովպիայի կառավարության տեսլականով ու վճռականությամբ։ Համոզված եմ, որ այն բարեկամ Եթովպիայի համար կնշանավորվի կայուն զարգացման նորանոր ձեռքբերումներով։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել