News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում իրավիճակը հսկողության տակ առնել, եթե քաղաքապետը չկանգնեցնի անկարգությունները: Քաղաքում անկարգություններ էին սկսվել ձերբակալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան լուրից հետո, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Ես չեմ կարող մի կողմ քաշվել եւ պարզապես նայել, թե ինչ է կատարվում ԱՄՆ հզոր Մինեապոլիս քաղաքում: Այնտեղ բացակայում է առաջնորդությունը: Կամ թույլ քաղաքապետ՝ ձախ ռադիկալ Ջեյկոբ Ֆրեյը, իրավիճակը հսկողության տակ կառնի, կամ ես այնտեղ կուղարկեմ Ազգային գվարդիային: Ես հենց նոր խոսել են նահանգապետ Թիմ Ուոլզի հետ եւ ասել նրան, որ զինվորականների կուղարկեմ: Մենք հսկողություն կսահմանենք այնտեղ, սակայն երբ գողություններ են սկսվում, սկսվում է նաեւ հրաձգություն»,-գրել է նա Twitter-ում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ