News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կարծես թե այսօր կորոնավիրուսի առումով ունենք անկառավարելի վիճակ։ Միայն այսօրվա՝ մայիսի 28-ի տվյալներով, մեկ օրում մահացել է 15 մարդ։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով՝ 113 մահ։ Ո՞վ է այս մահերի մեղավորը կամ նույնիսկ պատճառը։ Կարծում եմ այս հարցն ունի միանշանակ պատասխան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «ԱՅՈ՛ ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԻՆ...

Կարծես թե այսօր կորոնավիրուսի առումով ունենք անկառավարելի վիճակ։ Միայն այսօրվա՝ մայիսի 28-ի տվյալներով, մեկ օրում մահացել է 15 մարդ։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով՝ 113 մահ։ Ո՞վ է այս մահերի մեղավորը կամ նույնիսկ պատճառը։ Կարծում եմ այս հարցն ունի միանշանակ պատասխան։

«Կորոնավիրուսն ում շունն է, պինցետով կհանենք և արաղով կախտահանենք,  Հայաստանի Հանրապետության Հպարտ Քաղաքացու անձնագրերը կփրկեն Ձեզ կորոնավիրուսից», ահա Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, այսօր արդեն իր համար մեծ խնդիր դարձած կորոնավիրուսին, հենց այն պահին, երբ աշխարհի բոլոր երկրները ակտիվ պայքարում էին այս համաճարակի դեմ։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի լռում էր այն մասին, որ այդ անձնագրերի հետ որպես հավելում՝ ԿՈՐՈՆԱՎՐՈւՍԻ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ էր բերում Հայաստանի Հանրապետություն, որի մեղքն էլ հետո ակտիվորեն բարձելու էր ՀՀ այդ նույն՝ «ՀՊԱՐՏ» քաղաքացու վրա։

Այո, այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը... որոշել էր հանրաքվե անցկացնել։ Այսօրվա «դիմակների ջատագովը» անձամբ տնետուն էր գնում և քարոզարշավ իրականացնում։ Նա, և նրա կողմնակիցները, քարոզելով ՀՀ քաղաքացիներին ասել «ԱՅՈ՛» հանրաքվեին, նրանք «ԱՅՈ՛» ասեցին ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՆ։ «ԱՅՈ՛» ասեցին 115 մահի (այս թիվը աճելու միտում ունի) և այո, այս 115 հայ մարդուն ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՊԱՆԵՑ իր մոլուցքով։ «ԱՅՈ՛» ասեցին 8216 վարակվածների (այս թիվը նույնպես աճելու միտում ունի)։ «ԱՅՈ՛» ասեցին ՀՀ տնտեսության արհավիրային փլուզմանը։ «ԱՅՈ՛» ասեցին այսօր, աշխարհի՝ մեր առջև փակած սահմաններին։ (Վերը նշված թվերը վերցված են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից)։

Մի՞թե Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ-ն սեփականաշնորհելը այնպիսի հանրային պահանջ էր, որ հանրությունը սա էր ուզում՝ կանգնել ավելի վատ իրավիճակի առջև, քան Բելորուսիայում է, որտեղ ընդհանրապես կարանտին չի հայտարարվել։

Իհարկե լավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին, Հայաստանի Հանրապետության և այն «ՀՊԱՐՏ» 115 քաղաքացիների, ովքեր ԶՈՀՎԵՑԻՆ հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով, այն «ՀՊԱՐՏ» 8216 քաղաքացիների մասին, ովքեր այս պահին վարակված են և գտնվում են բարդ ֆիզիկական և հոգեբանական վիճակում։ Ժամանակին հայտարարված կարանտինը կփրկեր իրավիճակը մոտ 80%-ով, սակայն ու՞մ ենք դա ասում։ Մարդու, ում անձնական քմահաճույքը վեր է պետական շահերի՞ց։ Մարդու, ով համոզված եմ, որ նույնիսկ այսօր դիմակների վրա լուրջ բիզնես է անում։ Այո՛, ուսումնասիրելով տարբեր երկրներում դիմակի արտադրությունը վստահ ասեմ, որ դիմակի ինքնարժեքը տատանվում է 5-7 դրամի շրջանակներում։ ՌԴ-ում այդ ինքնարժեքը կազմում է 1 ռուբլի... Հետաքրքիր է թե ո՞վ է օգտվում այս 5000% եկամտաբերությամբ ՄՈՆՈՊՈԼ բիզնեսից։ Օլիգա՞րխ, չէ, չենք լսել։ Հարցս էլ իհարկե հռետորական էր...

Եվ վերջում ուզում եմ պնդել, որ յուրաքանչյուր հայի մահ՝ նվեր է ադրբեջանցու համար։ Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին։ Իսկ հիմա պինդ բռնեք Ձեր Հայաստանի Հանրապետության Հպարտ Քաղաքացու անձնագրերը, 200-300 դրամով դիմակ գնեք, հագեք և գնացեք թեստավորվելու...

P.S. Համեմատության համար ասեմ, որ հայկական մամուլի որոշ հրապարակումների համաձայն, «Ապրիլյան պատերազմի» ժամանակ, հայկական կողմից զոհվել կամ սպանվել է մոտ 100 մարդ... (վիկիպեդիայից)

#ժողովրդից_թաքուն

#դըմփ_դըմփ_հոպպլա

#Արցախը_սորոսին_մի_տուր

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ