News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում նախօրեին՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 22։30-ի սահմանում Ծակքար գյուղի 24-ամյա բնակիչ Ժուլվեր Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով ուղևորները՝ վարորդի համագյուղացիներ, 21-ամյա Կարեն Հակոբյանն ու 22-ամյա Կարեն Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ