News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում բարձր են գնահատում Մալթայի կառավարության հայտարարությունը՝  ռուսական պետական «​​Գոզնակ» ընկերության կողմից տպված 1.1 միլիարդ դոլարի չափով լիբիական կեղծ արժույթի առգրավման մասին, հաղորդվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:

Ըստ հաղորդման՝ կեղծված արժույթի թողարկումը պատվիրվել էր ապօրինի կազմակերպության կողմից:

«Միացյալ Նահանգները, ինչպես եւ նախկինում, հավատարիմ են ՄԱԿ-ի եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությանը՝ Լիբիայի ինքնիշխանությունն ու կայունությունը խաթարող գործողությունների կանխման նպատակով: Այս միջադեպը կրկին անգամ ընդգծում է Լիբիայում Ռուսաստանի չարամիտ եւ ապակայունացնող գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ