News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ ցուցարարներին սպառնալով դաշնային կառավարության միջամտությամբ եւ անսահմանափակ հզորության կիրառմամբ։

«Պետական սահմանները հատելը՝ բռնություն հրահրելու համար, ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ է։ Լիբերալ նահանգապետներն ու քաղաքապետները պետք է ՇԱՏ ԱՎԵԼԻ կոշտ լինեն, կամ դաշնային կառավարությունը կմիջամտի եւ կանի այն, ինչ պետք է արվի, եւ սա ներառում է մեր բանակի անսահմանափակ հզորության կիրառում ու բազմաթիվ ձերբակալություններ»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ տարբեր մասերում տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր են բռնկվել, որոնք հանգեցրել են զանգվածային անկարգությունների։

Այս կերպ քաղաքացիներն իրենց վրդովմունքն են հայտնում ոստիկանի կողմից Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ