News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ամենաչսիրածս հարցը...

Չսիրածս հարցերը շատ են, բայց ամենաչսիրած հարցն էն ա, թե «բա ո՞վ, եթե ոչ Փաշինյանը»...

Ամաչում եմ, որ դեռ մարդիկ կան, որ այլընտրանք չեն տեսնում մեկին, ով՝

- լրիվ կործանել է տնտեսությունը.

- երկիրը վեր է ածել բռնապետության.

- թքած ունի Սահմանադրության վրա.

- լրիվ վիժեցրել է օտարերկրյա ներդրումների հավանականությունը.

- փակուղի է մտցրել Արցախի հիմնահարցը.

- հրապարակավ գովերգում է հայակործան քաղաքականություն վարող Ալիևին.

- փչացրել է միջպետական ուղղություններով բոլոր հարաբերությունները.

- ժողովրդին մատնել է վախի ու սովի...

Էլի բաներ կան...

Հա, չմոռանամ ասել, որ նա մեկն է, ով այլևս ի վիճակի չէ մարդկանց դուրս բերել փողոց, էն մարդկանց, ովքեր իրեն բերեցին իշխանության, որ հիմա ինքն իր շրջապատով զվարճանա, իսկ էտ մարդիկ նորից խարխափեն աղքատության ճիրաններում ու վճարեն «անհայտ ծագում» ունեցող դիմակները չգնելու և չկրելու տուգանքները...

Արդեն զզվելի ա էս ամենը...»

Տպել