News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի օպերային երգչուհի Մարի Մեսպլեն կյանքից հեռացել է 89 տարեկան հասակում։ Այդ մասին կիրակի հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մարի Մեսպլեն փայլել է այնպիսի օպերային ներկայացումներում, ինչպես «Լակմե»-ն, «Սեւիլյան սափրիչը», «Հոֆմանի հեքիաթները»,-գրել է նա։-Մեսպլեն կարող էր փոխանցել ամեն ինչ հստակ եւ զգայական եղանակով, նպաստում էր մեր մշակույթի առաջխաղացմանը համաշխարհային բեմերում։ Այդ նշանավոր կինը հենց նոր լքել է մեզ»։

Ինչպես մանրամասնում է BFMTV հեռուստաալիքը, Մեսպլեն մահացել է շաբաթ Տուլուզի իր բնակարանում ընտանիքով շրջապատված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ