News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կատաղի բողոքի ցույցերի չորրորդ օրը Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հայտարարել է քաղաքում պարետային ժամ տեղական ժամանակով 20:00-ից մինչեւ 05:00-ը, հաղորդում է CBS News-ը։

Գարեթիի խոսքով՝ կգործադրվի Ազգային գվարդիան։

«Այժմ 1992 թիվը չէ»,-հայտարարել է քաղաքապետը՝ ակնարկելով տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք ավելի ուշ հայտնի էին դարձել՝ որպես լոսանջելեսյան ապստամբություն։

Հենց այդ ժամանակ դատարանն արդարացրել էր չորս ոստիկաններին, որոնք դաժան ծեծի էին ենթարկել աֆրոամերիկացի Ռոդնի Քինգին, որը դիմադրություն էր ցուցաբերել արագությունը գերազանցելու համար ձերբակալության ժամանակ։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ում տեղի են ունենում անկարգություններ, որոնք հրահրվել են ոստիկանության նախկին սպայի պատճառով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի վախճանով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ