News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Քաղաքական վերլուծաբան  Կարեն Բեքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Ու՞մ և էլ ինչպե՞ս բացատրենք, որ պետական ինստիտուտների աշխատանքը, անհրաժեշտ պահին՝ անհրաժեշտ գործողությունների իրականացումը, չի կարող և չպետք է պայմանավորված լինի, օրինակ՝
- գերատեսչության ղեկավարի լինել-չլինելով,
- ոչ աշխատանքային օրերով կամ ժամերով,
- պարգևավճարների հերթական կամ արտահերթ չափաբաժնի «ուշացմամբ»,
- սեփական գործառույթների անխափան իրագործման փոխարեն՝ տարաբնույթ կերպարների սխալների սրբագրմամբ կամ դեմք պահելու- դեմք փրկելու ուշացած և տարերային «օպերացիաների» անպտուղ իմիտացիայով...

Ադրբեջանը հետևողականորեն լկտիանում է: Նման կեցվածքն ու պահվածքը լեզվակռիվ չեն, ուղղակի հոխորտանք չեն: Ադրբեջանը փորձարկում է Հայաստանի և միջազգային հանրության արձագանքը և այդ արձագանքի օպերատիվությունը:

Սա է՞լ բացատրելու կարիք կա: Բացատրելու կարիք կա նաև, թե Ադրբեջանի ինչի՞ն է պետք նման «փորձարկումը»:

Կրկնենք՝ հարցը ոչ միայն արձագանքն է, այլ նաև՝ նրա օպերատիվությունը: Հարցը ոչ միայն երկրի արձագանքն է (ի դեմս՝ ԱԳՆ-ի), այլ նաև երկրի կարողությունը՝ արագ և որակով հարցի շուրջ հրավիրելու Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը և նրանցից ապահովելու ժամ առաջ տրվող համարժեք արձագանք: Հարցը ոչ միայն որևէ մեկին կամ մի քանիսին զանգել- չզանգելու, կապվել- չկապվելու, կամ՝ երբ կապվելու մեջ է, այլ առաջին հերթին՝ արդյունքների: Իսկ արդյունքները (այս դեպքում՝ առնվազն կոշտ ու կանխարգելիչ արձագանքները) պետք է հանրայնացված լինեն, քանի որ Ադրբեջանը բարձրաձայն և ի լուր ամբողջ աշխարհի հատում է թույլատրելիի բոլոր սահմանները:

Այս անգործությունն անտանելի է արդեն:
Ստիպված եմ նորից փաստել, մեր երկիրը չունի այսօր արտաքին քաղաքականության պատասխանատուներ, պաշտոնները՝ կան, մարդկանց անուններ՝ կարծես դեռ կան, պատասխանատուներ՝ չկան...

Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին: Կանգնի իրապես, ոչ թե անիմաստ դեմքերի անիմաստ ծղրտոցներով»:

 

Տպել
Ամենաշատ