News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության եւ մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գեւորգյանի հետ։  Աննա Հակոբյանը շնորհավորել է տիկին Օհանյանին կարեւոր եւ պատասխանատու պաշտոն զբաղեցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի ներկա իրավիճակը, դժվարություններն ու դրանք հաղթահարելու ուղիները։

Հաշվի առնելով, որ տիկին Օհանյանը Լիբանանում գործող հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների եւ պատանիների ‹‹Զվարթնոց›› կենտրոնի տնօրենն է, Աննա Հակոբյանը հետաքրքվել է կենտրոնի գործունեությամբ  եւ աշակերտների բարեկեցությամբ։

Քննարկվել է մոտ ապագայում մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորության հարցը։

Նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին ցուցաբերած հետաքրքրության համար եւ խնդրել ջերմագին ողջույններ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Տպել
Ամենաշատ