News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում, մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կողմի եւ աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 42-ամյա Ալիկ Ա-ն է, ով, ըստ հարազատների հայտարարության՝ մարմնական վնասվածքները ստացել է Արաբկիր վարչական տարածքում։

Ժամը 01։45-ին Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ եւ «որովայնի ձախակողմյան առաջակողմնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել դեռեւս անձը չպարզված 2 քաղաքացիներ։

Վերջիններս բժիշկներին հայտնել են, որ վնասվածքները ստացել են Արաբկիր վարչական շրջանում։ Մինչ Արաբկիրի ոստիկանները պարզում էին նրանց ինքնությունը, նշված բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 15 խումբը «ձախ ազդրոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 64-ամյա Ռոբերտ Ս-ն է։ Ժամը 02։25-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից դարձյալ ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիր բաժին, որ «փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 16-ամյա Է. Ա-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Արաբկիր վարչական շրջանում։

Մինչ բժիշկները վիրավորներին առաջին անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։15-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի 29/2 շենքի մոտ վիճաբանության ժամանակ Ալիկ եւ Է. Ա-երը, Ռոբերտ Ս-ն եւ վերջինիս տղան՝ 32-ամյա Արսեն Ս-ն փոխադարձ հարվածներ են հասցրել, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ալիկ Ա-ի որովայնին եւ աջ ազդրին։

Ըստ բժիշկների հայտնածի՝ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Արաբկիրի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների շնորհիվ Արսեն Ս-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ քննիչ Ղազարյանի որոշմամբ որպես կասկածյալ՝ ձերբակալվել է։

Ոստիկանները պարզել են նաեւ, որ նշված վիճաբանության ժամանակ ձերբակալվածը եւ նրա քրոջ որդիներ Արամը եւ Ռուբենը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Ռոբերտ Ա-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անրհաժեշտ միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակցիների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք դանակը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ