News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 10
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ N զորամասի հրամանատարը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորություններով, 2018թ. ապրիլից մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կատարելով իշխանազանցություն, մեկ միասնական դիտավորությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի և կոմունալ շահագործման ծառայության պետի հետ, «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի թիվ 5 տեղամասի պետի, «Արտյոմ Մուրադյան» ԱՁ-ի փաստացի սեփականատիրոջ, զորամասի տարածքում գործող խանութ-թեյարանի սեփականատիրոջ և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պահեստապետի օժանդակությամբ, շահադիտական նպատակով ապօրինի՝ պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող փոխադարձ ստուգման ակտերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելով, զորամասի կարիքների համար 1կվ-ը միջինը 41 ՀՀ դրամով հատկացված էլեկտրաէներգիայի մի մասը 1կվ-ը 9 դրամի դիմաց, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, օտարել է «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի թիվ 5 տեղամասի պետին, ինչպես նաև «Արտյոմ Մուրադյան» ԱՁ-ի փաստացի սեփականատիրոջը, զորամասի տարածքում գործող խանութ-թեյարանի սեփականատիրոջը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառելով 25.625.000 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, զորամասի հրամանատարը 2019թ. սկզբներից մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կատարելով իշխանազանցություն, մեկ միասնական դիտավորությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի և հրամանատարի թիկունքի գծով տեղակալի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, շահադիտական նպատակով ապօրինի՝ պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող փոխադարձ ստուգման ակտերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելով, զորամասի կարիքների համար հատկացված բնական գազի մի մասը 1 մ3-ը 23 ՀՀ դրամի դիմաց շուրջ 3.000.000 ՀՀ դրամով օտարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի աշխատակիցներ Ա. և Ռ. Ջ.-ին, որը առաջացրել է նյութական ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառելով 16.304.347 ՀՀ դրամի վնաս:

Պարզվել է նաև, որ զորամասի հրամանատարը 2019թ փետրվար-մարտ ամիսների ընթացքում նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի միջոցով տեղեկանալով, որ նույն զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահը ցանկանում է, որ զորամասի ակումբի պետի պաշտոնին նշանակվի կինը, վերջինիս նշված պաշտոնին նշանակելու համար, ֆինանսական ծառայության պետի միջոցով, որպես կաշառք պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 485.860 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար, որից հետո զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահի կինը նշանակվել է զորամասի ակումբի պետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 375-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել
Ֆաիք Բաղիրովը եւ Իլհար Ալիեւը ձերբակալվել են արտաքին գործերի նախարարության՝ ավելի վաղ ձերբակալված պաշտոնյաների ցուցմունքների հիման վրա․․․
Գնացել է բաջանաղի տուն և վեճին միջամտելու ժամանակ դանակահարել նրա 21-ամյա որդուն.Կյանքին վտանգ սպառնացող վնաս է հասցվել
Համաձայն փորձագետի եզրակացության՝ ստացած մարմնական վնասվածքը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, ձախակողմյան հեմոպնեւմոթորաքսով...
Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում. հարուցվել է քրգործ
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ ընկերության ծառայողների կողմից խաբեության…
Շան վրա գարեջուր լցնելու համար ամուսինները վիճաբանել են երիտասարդների հետ. տեղի է ունեցել ծեծկռտուք. հարուցվել է քրգործ
Կատարված քննչական գործողությունների եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:20-ի սահմաններում…
35-ամյա իրանցին կասկածվում է «Արայի ամրոց»-ում 2 տղայի հանդեպ անառակաբարո բռնի գործողությունների մեջ. նա ձերբակալվել է
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական...
Դանակահարություն Երեւանում. 45-ամյա տղամարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
ժամանել են տարածքի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազը...