News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործով ամբողջ ծավալով նախաքննություն է անցկացվում: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձեւավորվել է քննչական խումբ, ինչպես նաեւ ստեղծվել է դատախազական հսկողական խումբ: Նա նշեց, որ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը  չի մասնակցել տվյալ քրեական գործում:

«Եթե անհրաժեշտություն լինի որպես վկա հարցաքննել պարոն Ջհանգիրյանին, իսկ ես կարծում եմ, որ նման անհրաժեշտություն կլինի, մենք անպայման կփորձենք ստանալ այդ տեղեկությունը»,-ասաց Դավթյանը:

Հիշեցնենք, որ 20 տարի առաջ կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Կոտանյանը եւ օպերատիվ հարցերի նախարար, փոխվարչապետի փաստացի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանը:  

Հիշեցնենք, որ 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ կառավարման հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:

Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը:

Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին:

Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ