News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԷՑ) ստորագրեցին շրջանառու կապիտալին աջակցման գործիքի՝ 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիրը՝  ուղղված կենսական նշանակության էլեկտրամատակարարման ապահովմանն այն ժամանակաշրջանում, երբ երկիրը նոր թագավարակի (COVID-19) համավարակի ազդեցությունները կառավարելուն ուղղված միջոցառումներ է իրականացնում։

ՀԷՑ-ը հանդիսանում է Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ամբողջ ցանցի շահագործման եւ պահպանման միակ պատասխանատուն, որը ծառայություններ  է մատուցում ավելի քան 1 միլիոն սպառողի։ Այս օժանդակությունը կամրապնդի ՀԷՑ-ի իրացվելիությունը, ինչը հնարավորություն կընձեռի պահպանել կայուն եւ բարձրորակ ծառայությունների մատուցումը համավարակի ընթացքում։ Հայաստանի բոլոր տնային տնտեսությունները եւ բիզնեսները կշահեն էլեկտրաէներգիայի անընդհատ մատակարարումից։

Վարկային համաձայնագիրը ստորագրեցին ԱԶԲ-ի մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Հարավային Ասիայի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման գծով տնօրեն Շանտանու Չակրաբորտին եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

«Էներգամատակարարման ապահովումը թույլ կտա երկրում տնտեսական գործունեություն իրականացնել եւ կնպաստի Հայաստանում համավարակի դեմ արդյունավետ պայքարին»,- ասաց պրն. Չակրաբորտին: «ԱԶԲ-ն սերտ հարաբերություններ ունի ՀԷՑ-ի հետ, եւ ուրախ ենք այս աջակցությունը տրամադրելու համար: Կարծում ենք, որ այն նախադեպ կհանդիսանա ճգնաժամի տնտեսական հետեւանքների նվազեցմանն ուղղված մասնավոր հատվածի հետագա միջոցառումների համար»:

«Ներկայումս դիմակայում ենք մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերին: COVID-19-ի համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն նաեւ լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առջեւ է կանգնեցնում»,- նշեց պրն. Հարությունյանը: «Մենք  մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱԶԲ-ին ու մեր բոլոր գործընկերներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում իրենց հանձնառության եւ մեծ օժանդակության համար»:

ՀԷՑ-ը «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության եւ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության սեփականությունն է: «Տաշիր Գրուպը» արդյունաբերական եւ շինարարական խոշորագույն դիվերսիֆիկացված ընկերություններից մեկն է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության մի քանի արդյունաբերական ոլորտներում: 2017թ-ին ԱԶԲ-ն հաստատեց 80 միլիոն  ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը       ՀԷՑ-ին, որով նախատեսվում էր բարելավել էլեկտրաէներգիայի բաշխումը եւ մեծացնել էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը:

ԱԶԲ-ն նպատակ ունի հասնել  բարգավաճ, ներառական, դիմակայուն եւ կայուն Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ձեւավորմանը՝ միեւնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը՝ տարածաշրջանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ