News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անցած տարի գիտնականների եւ մասնագետների հետ մի շարք խորհրդատվությունների արդյունքում, եկել ենք այն եզրահանգման, որ  Սեւանա լճի կանաչումը լինելու է պարբերաբար` հաշվի առնելով, որ  բացասական ներգործությունը Սեւանա լճի  էկոհամակարգի վրա տեւել է ոչ թե մի քանի տարի, այլ  տասնամյակներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա  Ղափլանյանը:

Մասնագետի խոսքով` Սեւանի կանաչումը, կամ ծաղկումը տեղի է ունեցել դեռեւս 60-ական թվականներին, երբ խախտվել է Սեւանա լճի էկոհամակարգի հավասարակշռությունը, մասնագիտական լեզվով  ասած` բացասական   ազդեցություն էր ներգործվել հատկապես  հատակամերձ սառը շերտի հիպոլիմիոնի վրա:

«Կան նաեւ որոշակի գործոններ, որոնք հավելյալ բացասական ներգործություն են ունենում Սեւանա լճի էկոհամակարգի վրա: Գլխավոր խնդիրներից է Սեւանի ջրի մակարդակի իջեցումը դեռեւս անցած դարի կեսերին, դրան զուգահետ նաեւ եղել է կենցաղային եւ այլ  կեղտաջրերի ներհոսք: Վերջին գործոնն էլ մոլորակի գլոբալ տաքացումն է: Հայաստանի Հանրապետությունում արձանագրել ենք  արդեն 1.3° բարձրացում, որն էլ մոլորակի   գլոբալ տաքացման արդյունք է: Դա եւս բացասական առումով  անդրադարձավ լճի վրա»,- նշեց Իրինա Ղափլանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ