News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Առավել տարակուսելի է, որ կալանք է դրվել ոչ միայն Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի բարեկամներին կամ պարզապես ծանոթներին պատկանող ընկերությունների, այլեւ այն ընկերությունների բաժնեմասի վրա, որոնց սեփականատերերին Միքայել Մինասյանն անձնապես չի էլ ճանաչում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

««Հայկական ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում հրապարակված նյութից տեղեկացա, որ վարույթ իրականացնող մարմինը կալանք է դրել «ենթադրաբար» Միքայել Մինասյանին պատկանող ընկերությունների բաժնետոմսերի վրա:

Նշված փաստի վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունից դեռեւս չենք ստացել որեւէ գրավոր փաստաթուղթ կամ բանավոր պարզաբանում:

Առավել տարակուսելի է, որ կալանք է դրվել ոչ միայն Միքայել Մինասյանի բարեկամներին կամ պարզապես ծանոթներին պատկանող ընկերությունների, այլեւ այն ընկերությունների բաժնեմասի վրա, որոնց սեփականատերերին Միքայել Մինասյանն անձնապես չի էլ ճանաչում:

Նշվածը վերջին երկու տարին անընդմեջ Միքայել Մինասյանի եւ նրան հետ երբեւէ որեւէ առնչություն ունեցած, իսկ առանձին դեպքում՝ որեւէ առնչություն չունեցած անձանց եւ ընկերությունների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունների հերթական փուլն է: Ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունները չունեն Միքայել Մինասյանի կողմից վերջին ժամանակահատվածում իրականացվող աղմկահարույց բացահայտումներին պատասխանելու որեւէ այլ տարբերակ, քան ապօրինի եղանակով քրեաիրավական գործիքակազմին դիմելը՝ մի տարբերակ, որն ի սկզբանե դատապարտված է անհաջողության:

Այս պահին փորձում ենք ստանալ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ դատավարարական ակտերը՝ օրենքով սահմանված եղանակով դրանք բողոքարկելու համար:

Միաժամանակ, մեր ներողամտությունն ենք հայցում այն ընկերություններից եւ անձանցից, որոնք այսօր տուժում են Միքայել Մինասյանի հետ երբեւէ որեւէ առնչություն ունենալու համար»։

Տպել