News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 20.00-ից կդադարեցվի ջրամատակարարումը կամ կնկատվի ջրի ճնշման անկում Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ամբողջովին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Կոնդ, Այգեձոր թաղամասերում, ինչպես նաև Պռոշյան, Պարոնյան, Ձորափի ու հարակից փողոցներում: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ պատճառաբանելով, որ այն  պայմանավորված է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ կողմից Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկմամբ, որի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։ 

Նշված տարածքներում ջրամատակարարման գրաֆիկը կվերականգնվի Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի վերագործարկումից հետո մի քանի ժամվա ընթացքում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ