News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ոչ հանձնաժողովի նիստ եք նայել, ոչ էլ լիովին ծանոթացել եք նախագծի բովանդակությանը։ Նման կերպ այսօր՝ հունիսի 2-ին ԱԺ նիստին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին ԱԺ ամբիոնից դիմեց  «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով նրա ելույթին, որ

«Ես զարմանում եմ՝ մեկ մեկ սրությո՞ւն է ձեզ պակասում, ադրենալինի պակա՞ս կա։ Խոսեցիք մի բանի մասին, որ մասամբ եք ծանոթացել ու գնացիք, ձեր տեղը նստեցիք։ Միգուցե երկար աշխատելը այսպիսի էֆեկտներ  է առաջացնում, բայց հենց երկար աշխատելու համար եկեք հանգիստ աշխատենք»,- նշեց նա։

Դանիելյանի ելույթը պարբերաբար տեղից խոսքով ընդհատում էր Բագրատյանը, ինչը վրդովեցրեց պատգամավորին։

«Կուզե՞ք՝ ես նստեմ, եկեք իմ տեղը խոսեք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանը  ԱԺ-ում Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ նախագծում թերություններ կան։

Տպել
Ամենաշատ