News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քվորումի մեծացումը խորհրդարանական մշտական հանձնաժողովների նիստերի տապալման հավանականությունը կբարձրացնի անհրաժեշտ թվով պատգամավորների բացակայության պատճառով: Այս մասին հունիսի 3-ին Ազգային ժողովի նիստում Ազգային ժողովի Կանոնակարգում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն իր հերթին ուշադրություն դարձրեց առանց այն էլ ուռճացված պետական ապարատի վրա, ինչպես նաեւ նրա աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության վրա: «Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորել նոր պաշտոնների ստեղծումը»,- նշեց Դանիելյանը՝ հավելելով, որ մշտական հանձնաժողովներում փորձագետներն առանց այն էլ բավարարում են, հատկապես համավարակի պայմաններում: Նա նաեւ կասկածի ենթարկեց փորձագետների աշխատավարձերի դրույքաչափերի ֆիքսված բարձր սակագների անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ