News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Առավոտ»-ը զրուցել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից․

Պարոն Վանեցյան, երեկ Դուք Վանաձորում էիք՝ «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը, տեսանք, որ շփվում էիք կուսակիցների, ժողովրդի հետ, ո՞րն էր մարդկանց ամենահուզող հարցը Ձեր շփումների ընթացքում։

Մարդկանց հուզող խնդիրները շատ են եւ տարբեր՝ սկսած խաբված լինելու զգացողությունից, մինչեւ համաճարակի պայմաններում անպաշտպան լինելը՝ եւ հոգեբանական, եւ կենցաղային տեսանկյունից։

Բազմաթիվ մարդիկ չեն տեսնում վաղվա օրը, միայն գիտակցում են, որ օրեցօր վատ են ապրում, չնայած մեծ հույսեր ունեին լավ ապրելու։ Մարտահրավերները ձնագնդիի պես աճում են բոլոր ուղղություններով։ Դա տեսնում եւ սեփական մաշկի վրա զգում են բոլորը։

Ես անընդմեջ եմ հանդիպում մարդկանց հետ՝ շատ տարբեր մարդկանց, քննարկումներ եմ նախաձեռնում տարբեր ֆորմատներով։

Այս օրերին մեր քննարկումների հիմնական թեման երկրում ստեղծված իրավիճակն է։ Մենք շատ մտահոգ ենք։ Շատ։ Այսպես շարունակելն արդեն անկարալի է։ Հենց ձեզ մի քանի պարզ հարց տամ․ երբ նայում եք շրջապատի բոլոր երկրներին, նրանց կառավարությունների քայլերին, վարակի տարածման նվազող տեմպերին ու մտքում համեմատում Հայաստանի հետ, ի՞նչ եք մտածում։

Երբ կարդում եք, թե համաճարակից ազատվող երկրներն ինչ պլաններ են արդեն քննարկում տնտեսական նախագծերի, տուրիզմի աշխուժացման, միջազգային ֆինանսավորում ներգրավելու վերաբերյալ եւ մտովի համեմատում եք այն հեռանկարի հետ, որ Հայաստանին է սպասում մոտակա ամիսներին, ի՞նչ եք մտածում։

Երբ տեսնում եք, թե համաճարակի դեմ պայքարի ընթացքում շատ ու շատ երկրների կառավարություններ ու հասարակություններ ինչպես դարձան մի բռունցք, մեկ միասնություն ու ճակատամարտ տվեցին մահաբեր ալիքի դեմ ու մտքում համեմատում եք Հայաստանի իրականության հետ, ի՞նչ եք մտածում։

Ասեմ՝ ես ինչ եմ մտածում։ Մեր երկիրն ու ժողովուրդն արժանի չէին այս իրավիճակին։ Իսկ գործող իշխանությունը անարժան է Հայաստանին։ Տխուր է, շատ տխուր։

Մենք մեծ արհավիրքի շեմին ենք։ Եթե հիմա էլ չլրջանանք ու քայլեր չձեռնարկենք, շատ վատ կլինի։

Այս կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը եւ պետք է օր առաջ հեռանա։ Մինչեւ մենք այս հարցը չլուծենք եւ չլուծենք օր առաջ, պետք է սպասել միայն ու միայն խորացող ճգնաժամ ու հանցավոր մեծ քանակի մահեր։

Այս կառավարության ունակությունն այսքան է, ոչ ավելին։ Իսկ ինչով են զբաղված այս օրերին որոշում կայացնողները։ Ասեմ՝ ինչով։

Մարկկանց գույքահարկն են բարձրացնում եւ քննարկում են համատարած եկամուտների հայտարարագրման անցնելու հարցը։

Մարդիկ օրական տասնյակներով մահանում են, իսկ կառավարությունը հերթական հիմարությունն է առաջ բրդում։ Բավական չէ՞ գրքերից կարդացած ու չհասկացած ՝ կայացած երկրների համար գործող միջազգային նորմերը կույր ընդօրինակեք, իբր գործ եք անում։

Կառավարության հախուռն քաղաքականության հետեւանքով հայաստանում ոչ միայն զրոյացել են ներդրումները, այլ այլեւ դեռ շատ երկար ժամանակ որեւէ բանական ներդրող հայացք չի ուղղելու մեր ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Լուսավոր Հայաստանը» ունի պլան Բ. Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի
Նման որոշումով նա վերջնականապես կբռնի իր անհնազանդների վախը...
«Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը
Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարի օգնական Արման Անդրիկյանը միջնորդել է, որպեսզի իր հոր ընկերը ղեկավարի կառույցը...
Ցուցում ա տրված ամեն գնով ձերբակալել ինձ. Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես չեմ վախենում. Գեւորգ Պետրոսյան
Սա է Փաշինյանի Հայաստանը...
«Հրապարակ». Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ»
«Հրապարակ». Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են
Պաշտոնյաների տուն-աշխատավայր երթուղին ապահովող ծառայողական մեքենաների մեծ մասն այլեւս այդ նպատակին չի ծառայի…
«Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել. նոր զարգացումներ
Սակայն նշենք, որ դեռեւս այս տարվա մարտի 20-ին գրել էր, որ գործով նշանակվել են...