ՌԴ ՆԳՆ-ն ծրագրում է ներգաղթյալների երկարատեւ բնակության համար նոր իրավական ռեժիմ ներդնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի կենտրոնին:
«Ծրագրվում է աշխատանքային միգրացիայի կարգավորման մեխանիզմների արդիականացում, միգրացիոն ոլորտում անվտանգության ապահովում, ինչպես նաեւ միգրացիայի ոլորտում պետական կառավարման համակարգի համալիր ինֆորմատիզացիա»,-ասվում է մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Իրավապահների խոսքով՝ թվային համակարգի շրջանակում կստեղծվի տվյալների բազա, որտեղ կպահպանվի տեղեկություն բոլոր ժամանածների մասին:
Ստեղծված համակարգը կլինի հավելվածի տեսքով, որի ներբեռնումը պարտադիր կլինի: