News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2020 թվականի հունիսի 3-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ ս/թ մայիսի 19-ին, հունիսի 3-ին մի քանի անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրասենյակ է զանգահարել մեկ անձ՝ նշելով նրան նույնականացնող տվյալներ, որն իր, ինչպես նաեւ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ապառնացել կյանքին ու առողջությանը՝ նաեւ ուղարկելով համապատասխան հաղորդագրություն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ գլխավոր դատախազությունից հարղոդումն ուղարկվել է ՀՀ Ոոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Էդմոն Մարուքյանը տվել է նույնաբովանդակ հաղորդում, պնդել բողոքը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՀԱՄԱԴՊ վարչության ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի բաժնում վերոնշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ