News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վճռականորեն հերքել է այն ենթադրությունները, թե ինքը կարող է հավակնել հինգերորդ ժամկետի այն բանից հետո, երբ 2018թ․ խոստացել է հրաժարական տալ։

Մերկելն այդ խոսակցությունները հերքել է ZDF ազգային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Այն հարցին, թե չի պատրաստվում արդյոք ինքը կրկին առաջադրել իր թեկնածությունը, նա պատասխանել է․ «Ոչ, ոչ։ Իսկապես, ոչ»։

Դրանից հետո Մերկելն իր վճռականությունն ընդգծել է ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես դա չեմ դիտարկում»,- ասել է նա։

Մերկելը նշել է, որ իր կուսակցության վարկանիշի բարձրացումը «կապված է այն բանի հետ, որ աշխատում ենք կենտրոնացած եւ չենք վիճում մանրուքների շուրջ»։

65-ամյա Անգելա Մերկելը, ով կանցլեր է դարձել 2005թ․, 2018թ․ հոկտեմբերին հայտարարել է, որ մտադիր չէ եւս մեկ անգամ իր թեկնածությունն առաջադրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ