News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Tesla-ի եւ SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը կարծում է, որ եկել է ժամանակը կիսել Amazon-ը: «Դա @JeffBezos-ի խենթությունն է,- գրել է Մասկը՝ նշելով Amazon-ի գլխավոր տնօրենին:- Amazon-ը կիսելու ժամանակն է: Մենաշնորհները սխալ են»:

Նրա թվիթը հայտնվել էր այն բանից հետո, երբ գրող Ալեքս Բերենսոնն իր թվիթերյան էջին սքրինշոթ էր հրապարակել, որը ցույց էր տալիս, որ իր ապագա գիրքը Covid-19-ի մասին չի համապատասխանում Amazon-ի՝ վաճառքների առաջարկություններին: Բերենսոնը կարանտինի դեմ էր հանդես գալիս եւ ենթադրել էր, որ լուրջ հիվանդությունների կամ մահվան ռիսկերը շատ ավելի ցածր են, քան հաղորդվում էր: Ավելի ուշ Amazon-ն ասել էր, որ գիրքը սխալմամբ է ջնջվել:

Մասկն ակտիվ քննադատում էր կառավարության քաղաքականությունը կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Նա կողմ էր երկիրը բացելուն եւ հայտարարել էր, որ տանը մնալու հրահանգները ֆաշիստական ​​են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ