News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար, մասնագիտությամբ տնտեսագետ Մհեր Տերտերյանը, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի 15 խորհրդականներից մեկն էր, մեղադրվում է խարդախության մեջ (Քրեական օրենսգրքի 178-րդ հոդված, կետ 1): Նա անցնում է ավելի քան 1 միլիոն դոլար արժողության ուրիշի գույքին խարդախությամբ տիրանալու քրեական գործով:

Ըստ որոշ տեղեկությունների, գույքը, որին խարդախությամբ տիրանալու մեջ մեղադրում են նախկին խորհրդականին, պատկանում է նրա կնոջը: Այս տեղեկատվությունն ունեինք դեռ մեկ ամիս առաջ: Երբ դիմեցինք նախկին վարչապետի նախկին խորհրդականին, նա պարզաբանումների փոխարեն մեզ կոպիտ պատասխանեց, ասելով, որ մեր տեղեկություններն իրականության հետ որեւէ աղերս չունեն, որ մենք ստեր ենք տարածում, որ նրանք, ովքեր մեզ տրամադրել են այս տեղեկությունները, մարդու բարի համբավն ու պատիվը ոտնահարելու նպատակ ունեն ու պատասխան են տալու ստեր տարածելու համար:

Ապա գործարար Տերտերյանը պահանջեց, որ իրեն անհապաղ տրամադրենք աղբյուրը, որից նման տեղեկություններ ենք ստացել։ Աղբյուրը, իհարկե, չտրամադրեցինք, հոդվածն էլ չհրապարակեցինք՝ հավատալով նրան, բայց փորձեցինք ավելի մանրամասն տեղեկություններ հավաքել այդ գործի մասին:

Պարզեցինք, որ Տերտերյանի կինն ապրիլին դիմել է Կենտրոնի ոստիկանություն՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսնու կողմից խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ: Քրեական գործի հարուցումը մերժվել է: Իսկ մայիսի 15- ին արդեն մերժման որոշումը վերացվել է եւ նոր որոշում է ընդունվել՝ քրեական գործ հարուցել 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), եւ ուղարկվել Քննչական կոմիտե, նախաքննություն կատարելու։

Որոշումն ընդունել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ավագ դատախազ Լ. Մարկոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ