News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության Հաթայ (Ալեքսանդրետ) նահանգի Սամանդաղ գավառում գտնվող հայկական գյուղ Վաքըֆլըում հիմնվել է երկրում առաջին հայկական թանգարանը։

Ինչպես հայտնում է Akunq.net–ը՝ Վաքըֆլըի Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրամի նախագահ Ջեմ Չափարը  նշել է, թե «Մուսալեռ» անունը կրող սույն թանգարանում ներկայացված են ոչ միայն հայ, այլ նաև՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների մշակույթները։

Չափարը շեշտելով, որ այդ տարածքներում «համատեղ մշակույթ է ձևավորվել», նաև հայտնել է, որ երկար ժամանակ էր, ինչ իր տիկնոջ՝ Լորա Չափարի հետ մեկտեղ աշխատանքներ են կատարել այս թանգարանի ծրագիրն իրագործելու ուղղությամբ։ Ջեմ Չափարը նաև շնորհակալություն է հայտնել այս նախագծի ընթացքում իրենց աջակցություն ցուցաբերած անձանց, այդ թվում՝ Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանին, այլ պաշտոնատար անձանց և Արևելյան Միջերկրականի զարգացման գործակալությանը։

Չափարի խոսքով՝ թանգարանում ցուցադրված նմուշների մեծ մասը բաղկացած է գյուղի բնակիչներից ստացված իրերից։ Նա նաև ասել է․ «Դրա համար հարկ է առանձնահատուկ շնորհակալություն հայտնել գյուղի բնակչությանը։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով չկարողացանք թանգարանի բացումն անել։ Քանի որ համեմատաբար բնականոն դրության մեջ մտանք, մեր թանգարանն այլևս բացեցինք այցելուների առաջ։ Առաջիկայում կկատարենք նաև թանգարանի պաշտոնական բացումը»։

Մուսալեռան հայկական թանգարանում ցուցադրված են տարազներ, պատմական իրեր, զարդեղեն, ինչպես նաև՝ թանգարանում տեղադրված էկրաններից հնարավոր է տեսնել տեղի բնակիչների ավանդույթները ներկայացնող տեսանյութեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել