News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և արդարացրել 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում կատարված իրադարձությունների կապակցությամբ քննված գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գլխավոր դատախազի պորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «2008թ. հունիսի 16-ի դատավճռով Իսահակ Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան։

Դատավճիռը Ի.Մալխասյանի և նրա պաշտպանի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն վերջինիս որոշմամբ Ի.Մալխասյանի և նրա պաշտպանի դատական նիստին չներկայանալու պատճառաբանությամբ վարույթը կարճվել է՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ այս բնույթի գործերով դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործով 2008թ. մեղադրական դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար խախտումներ:

«Մ. Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով գործում առկա հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով բեկանել Ի. Մալխասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և ճանաչել վերջինիս անմեղությունն իրեն մեղսագրված արարքներում:

ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, երեկ կայացրած իր որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ