News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեքսիկան մտադիր է առեւտրային ներկայացուցիչ Հիսուս Սիադին, որն օգնել է մշակել ազատ առեւտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագիրը, առաջադրել Առեւտրի համաշխարհային կազմակերպության հաջորդ գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածու, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր է մնալու օգոստոսի վերջին այն բանից հետո, երբ գործող տնօրեն բրազիլացի Ռոբերտո Ազեվեդոն հայտարարել էր, որ հրաժարական կտա ժամկետից շուտ:

Հաջորդ գլխավոր տնօրենը կբախվի ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունների լարվածությանը ու COVID-19 համավարակով խորացած հովանավորչության մեծացմանը:

Սիադը ներկայումս Մեքսիկայի ԱԳ փոխնախարարն է Հյուսիսային Ամերիկայի հարցերով եւ Չինաստանի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ աշխատելու փորձ ունի:

Սիադը եղել է ԱՀԿ գլխավոր տնօրենի տեղակալը, երբ այն 1990-ական թվականներին ստեղծվել է: Նա նաեւ 10 տարուց ավելի աշխատել է Հոնկոնգի համալսարաններում:

ԱՀԿ անդամները կարող են իրենց քաղաքացիներին որպես թեկնածու առաջադրել հունիսի 8-ից հուլիսի 8-ը: Որպես Աֆրիկայից եւ Եվրոպայից հնարավոր թեկնածուներ նշվել են մի քանի անուններ, ընդ որում՝ Եվրոպայում ոմանք կարծում են, որ առեւտրային մարմնի ղեկավարությունը պետք է հերթագայի զարգացող եւ զարգացած երկրների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ