
Իտալիայի Ագային վիճակագրական բյուրոն (ISTAT) հայտարարել է այս տարի տնտեսական աճի գրեթե 8,3 տոկոսով կրճատման մասին, փոխանցում է Reuters-ը:
Տնտեսության զարգացման հեռանկարների մասին իր զեկույցում, որը հրապարակվել էր 2 տարի առաջ, ISTAT-ն աճի իր կանխատեսումը նվազեցրել էր 0,6 տոկոսով:
Կորոնավիրուսի համավարակը Իտալիայում խլել է գրեթե 34 հազար մարդու կյանք: Խիստ կարանտինը մարտին եւ ապրիլին հանգեցրեց մեծ թվով ֆաբրիկաների եւ ծառայությունների փակմանը:
«Այս տարի ՀՆԱ անկումը գլխավորապես կորոշվի ներքին պահանջարկի նվազմամբ՝ պաշարները հանած»,- նշված է ISTAT-ի կանխատեսման մեջ: Նշվում է, որ տնային տնտեսությունների ծախսերը կկրճատվեն 8,7 տոկոսով, իսկ ներդրումները՝ 12,5 տոկոսով:
Վիճակագրական բյուրոն կանխատեսում է, որ մյուս տարի տնտեսությունը մասնակի կվերականգնվի՝ ՀՆԱ-ի 4,6 տոկոս աճով:
Ենթադրվում է նաեւ, որ «երկրորդ կիսամյակում կորոնավիրուսի զգալի բռնկում չի լինի»:
ISTAT-ի կանխատեսմամբ՝ այս տարի գործազրկության միջին մակարդակը կկազմի 9,6 տոկոս: