News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

2020թ. հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի մի քանի ծառայողներ զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:05-ին, հրազենային վնասվածքներով դիակի գտնվելու վերաբերյալ ստացված ահազանգի կապակցությամբ ժամանել են Երեւան քաղաքի Ս․Տարոնց փողոց եւ իրենց ծառայողական պարտականությունները՝ դեպքի վայրի պահպանությունն իրականացնելու ընթացքում, իրենց են մոտեցել մահացած անձի բարեկամներն ու ընկերները:  Վերջիններս,  չենթարկվելով իրենց օրինական պահանջներին, դրսեւորել են ագրեսիվ վարքագիծ, իսկ մահացած անձի 29-ամյա ազգականը,  չենթարկվելով դեպքի վայրը լքելու իրենց օրինական պահանջներին, ոստիկանության 3 ծառայողների  առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բռունցքներով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո բերման է ենթարկվել։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։ 

Ոստիկանության 3 աշխատակիցները ճանաչվել են տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, որոշումներ են կայացվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի ձայնագրություններն առգրավելու մասին, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանացին զենքը թաքցրել է որդու կեղտոտ տակդիրի մեջ
2023 թվականի հունիսի 8-ի կեսօրին սահմանապահ ոստիկանության աշխատակիցները..
Գայանե Մարտիրոսյանը ընդունել է մեղքը. պաշտպան
Արագացված դատաքննության կարգի կիրառմամբ է եղել, հետեւաբար, որեւէ…
«Ֆորդ Ֆոկուս»-ն ինքն է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել. ՔԿ-ն հայտնի վթարից տեսանյութ է հրապարակել
2023թ․ հունիսի 08-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ...
Ռուսաստանում սիդրով թունավորման գործով ձերբակալվել է եւս չորս մարդ․ նրանց թվում է Արտյոմ Հայրապետյանը
ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ ալկոհոլային թունավորման հետեւանքով մահացել է 31․․․
Տիկին Գայանեի հետ ոչ մի գործարք չի եղել․ Աշոտ Փաշինյան
Ես այդ մասով արդեն դիմել եմ իրավապահներին...
Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին. Նաեւ անձնապես կարող եմ ուրախ լինել. Աշոտ Փաշինյան
Դատական նիստը փակ է եղել Գայանե Մարտիրոսյանի միջնորդությամբ եւ ցանկությամբ եւ հարիր չէ մանրամասն ներկայացնել այն...
Ամենաշատ