News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10:30-ի սահմաններում Կանաչուտ գյուղի կենտրոնական ճանապարհին բախվել են Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչներ, 38-ամյա Վահագն Թովմասյանի վարած Opel Zafira մակնիշի և 40-ամյա Վաչիկ Նազարյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Վ. Թովմասյանը ծառայում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի պահպանության բաժնում:

Տպել
Ամենաշատ