News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԵԱՏՄ անդամ երկրների սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհուրդը համաձայնեցրել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ծրագիրը: Այս մասին ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի ղեկավարությամբ տեսահամաժողովի ռեժիմով կայացել է այս տարի արդեն 10-րդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ներկայացուցիչները:

Համալիր ծրագիրն ուղղված է ինչպես ԵԱՏՄ երկրներում ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի կարգավորմանը, այնպես էլ այլ վարակիչ հիվանդությունների արձագանքմանն ու կանխարգելմանը:

«Խորհուրդը քննարկել է նաեւ միության երկրներում կորոնավիրուսի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով հերթափոխային մեթոդով աշխատող ձեռնարկություններում պանդեմիայի հակազդեցության գործնական փորձին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հաջորդ նիստերին ծրագրվում է քննարկել սահմանված սահմանափակումների մեղմացումը:

Հաղորդագրության համաձայն՝ նսիտի մասնակիցները բարձր են գնահատել եւ երախտագիտություն հայտնել Ռուսաստանին տվյալ թեմայով սեմինարներ կազմակերպելու համար:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ