News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները մահվան են դատապարտել քաղաքացու, ում կասկածում են ԱՄՆ ԿՀՎ-ի եւ Իսրայելի «Մոսադ» արտաքին հետախուզական ծառայության հետ համագործակցության ու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրելու մեջ: Այս մասին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին, փոխանցում է Mehr գործակալությունը: 

«Մահմուդ Մուսավի Մաջդը կապված էր ԿՀՎ-ի ու «Մոսադի» հետ եւ դոլարով պարգեւատրման դիմաց զբաղվում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լրտեսմամբ»,- ասել է նա: Իսմայիլին հավելել է, որ «այդ մարդը թշնամիներին է փոխանցել Սոլեյմանիի գտնվելու վայրը»:

Դատական իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ «Մաջդը դատապարտվել է մահապատժի, եւ դատավճիռը շուտով կկատարվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեզոարյան այծի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են
ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի...
Երեք օրում բացահայտվել է 118 հանցագործության դեպք. Գրանցվել է 31 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 38 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի…
Երևանում կինը երեխան գրկին սպառնում էր կամրջից ցած նետվել․ ըստ հավաքվածների՝ նա արցախցի է
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 11։20-ի սահմաններում...
Մեղադրանք հրամանատարին. Նա զինվորի պատիվն ու արժանապատվությունը նվաստացրել է. Ալեքս Ավանեսյանն ինքնասպան է եղել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող…
Արցախցի 14-ամյա տղային ոստիկանություն տանելիս ոստիկանները գլխին հարվածներ են հասցրել. փաստաբան
Ծանոթացեք` Արցախի Շեխեր գյուղից 2020 թվականին տեղահանված 14-ամյա Ամուրն է, ինքն էլ` անվան պես ամուր տղա...
Ժամը 12-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 168 քաղաքացու
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները...
Ամենաշատ