News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Իրականում ժողովրդի դեմ գործելը ոչ թե խնդիրները մատնանշելն է, այլ նա է, որ այդ խնդիրներն առաջանում են. իսկ խնդիրները առաջանում են, որովհետեւ իշխանությունն ադեկվատ չէ, ոչ մեկին չի ուզում լսել եւ իրենց ընտրած ուղիները անարդյունավետ են: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ նդրադառնալով Տարածքային կռավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, ըստ որի այս իրավիճակում, երբ կառավարությունը պատերազմ է մղում կորոնավիրուսի դեմ, իշխանությանը հարվածելը քայլ է ընդդեմ պետականության:

«Ինչքան էլ փորձեն ապացուցել, որ կաթը սեւ է, միեւնույն է, սպիտակ է: Որքան էլ փորձեք մեզ վարկաբեկել, ձեզ խփեք պատերով, հիստերիկ-հիստերիկ վիճակների մեջ ընկնեք, մեկ է՝ կորոնավիրուսը տարածվում է: Իսկ ինչո՞ւ չեն ասում, որ մինչեւ կորոնավիրուսը մենք արդեն ելքերը եւ մեխանիզմները ասում էինք: Գեթ մեկ անգամ չնստեցին սեղանի շուրջ, ասեն՝ կարող ա էս մարդիկ լուջ բան են ասում»,-ասաց Աբովյանը:

Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը փորձել է հանդիպել վարչապետին, ԲՀԿ խմբակցության քարտուղարը բացասական պատասխան տվեց. «Ծառուկյանը չի դիմել Նիկոլ Փաշինյանին հանդիպելու համար: Մենք 7 առաջարկ ենք տվել, որը հնարավոր է բեկումնային քայլ լիներ: Գեթ մի անգամ քննարկում չի եղել: Այսքան ժամանակ որեւէ բովանդակային պատասխան չենք լսել: Ասենք, չեն ասել՝ ձեր տնտեսական գնահատականը սխալ է այս-այս պատճառներով:

Իրական դավաճանությունը նա է, որ իշխանությունը հրաժարվում է ընդունել իր սխալները, հրաժարվում է հասկանալ, թե ինչ է կատարվում, չի ուզում նստի, նայի հայելու մեջ ու հասկանա, թե ինչ սխալներ են արել: Իրական դավաճանությունը այն է, որ ասում ես՝ տնտեսական ճգնաժամ է գալիս, իսկ էկնոմիկայի նախարարը պատասխանում է՝ ոչինչ, մեր հաշվարկներով այդքան վտանգավոր չի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ