News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ամեն ինչ սկսվում է մի դրամից» կարգախոսով Իդրամը հայտարարում է ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության՝ «Մի դրամի ուժը» ծրագրի մեկնարկի մասին։

«Մի դրամի ուժը» ուղղված է աջակցելու Հայաստանում կենսական եւ ռազմավարական կարեւորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը՝ առողջապահություն, կրթություն, կանաչ տնտեսություն, միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն եւ հանրային անվտանգություն։ Այսուհետ Իդրամ հավելվածով, կայքով եւ տերմինալների միջոցով հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումներից Իդրամն իր  ֆինանսական միջոցներից «Մի դրամի ուժը» ծրագրին կտրամադրի 1 ՀՀ դրամ։ Այսպիսով, ցանկացած անձ, ով Իդրամ համակարգով կկատարի վճարում, անմիջապես կդառնա «Մի դրամի ուժը» ծրագրի բարի կամքի դեսպանը՝ առանց մի դրամ ավել ծախսելու։

«Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել, թե որքան հեշտ կարելի է դիմակայել մարտահրավերներին եւ լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները, երբ բոլորը համախմբված են նույն նպատակի շուրջ։ Այստեղ մի դրամի դերը սիմվոլիկ է եւ ցույց է տալիս, թե որքան մեծ կարող է լինել վերջինիս ուժը, երբ մենք միավորվում ենք եւ մեր «մի դրամներն» ուղղում մեր երկիրը եւ շրջակա միջավայրն ավելի բարեկարգ ու զարգացած դարձնելու նպատակին», - ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշել է Իդրամ ՍՊԸ տնօրեն Արսեն Քդենյանը։

Մինչեւ Օգոստոսի վերջ ընկած ժամանակահատվածում հավաքված «մի դրամների» ողջ գումարը կուղղվի ՀՀ սահմանամերձ եւ բարձր լեռնային գյուղերի ու համայնքների աշակերտների համար հեռավար ուսուցման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը, իսկ առաջիկայում կհայտարարվի ծրագրի այս տարվա բոլոր շահառու կառույցների եւ նախագծերի շարքը։

Հավաքված «մի դրամների» գումարին իրական ժամանակում կարելի է հետեւել նախագծի idram.am/1dram կայքում, ինչպես նաեւ Իդրամ հավելվածում եւ idram.am կայքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ