News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Ես բերում եմ բոլոր այն հնարավորությունները, որ վեթինգը հնարավոր դառնա: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ հրաժարվեն վեթինգի իրականացումից:

«Իմ նշանակումից հետո ընդունվել է Դատական օրենսգիրքը, որը ամենաարագ ճանապարհն է որեւէ գործողություն սկսելու համար: Բացի այդ, բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր են մշակվում ԲԴԽ-ի հետ, որպեսզի հնարավոր լինի վեթինգի գործընթացը:

Նույն դատաիրավական ռազմավարության մեջ նշված է նաեւ, որ անհրաժեշտ են լինելու սահմանադրական փոփոխություններ: Մի պահ պատկերացրեք, դատական օրենսգիրքը չկար, պրոցեսը հիմա չէր սկսվելու, իսկ սահմանադրական փոփոխությունները հիմա հնարավոր չէր արագ իրականացնել: Արդյունքում մենք կունենայինք ոչինչ ուղղակի: Որեւէ գործիք չէր լինի օրենսդրությամբ, որոնք մինչ այդ էլ կային:

Իսկ եթե մարդիկ կան, որոնք առանց պատկերացում ունենալու կարող են նման քննադատություն հնչեցնել, որ հնարավոր էր ամեն ինչ անել մինչ այժմ, պետք է ցույց տան այդ ճանապարհները: Ես բազմիցս նշել եմ այն կետերը, որոնք հնարավորություն չեն տալիս, օրինակ, ալբանական մոդելը ՀՀ-ում կիրառել»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ մարդկանցմասով, որոնք կորոնավիրուսի հետ կապված պատշաճ բուժօգնություն չեն ստացել, դրա հետեւանքով մահացել են, պետք է քրեական վարույթներ հարուցվեն, Ռուստամ Բադասյանը հարցրեց. «Ինքը հիմա որտե՞ղ ա: Թույլ տվեք իր ասածները չմեկնաբանեմ»:

Տպել
Ամենաշատ