News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2019-ին ՀՀ արդարադատության նախարարությունն ակտիվորեն պայքարել է երկրում կոռուպցիայի տարբեր դրսեւորումների դեմ: Այս մասին հունիսի 9-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ մի քանի միջոցառում է իրականացվել՝ հանրապետության քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ:

«Մենք նաեւ ակտիվ համագործակցել ենք խորհրդարանի հետ: Մասնավորապես, օրենք է ընդունվել հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ»,- ասաց նախարարը: Նա նաեւ հայտնեց, որ 2019 թվականին կոյուղու վերանորոգման աշխատանքներ են իրականացվել  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

«Ինչպես հայտնի է, այս հաստատություններում սննդի նոր համակարգ է ներդրվել: Մասնավորապես, սննդի կազմակերպմամբ այսուհետ զբաղվում են մասնավոր ընկերությունները»,- շեշտեց Բադասյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ